Ուկրաինայում տիրող իրավիճակը բացասաբար է ազդում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ հակասության օջախը բացասաբար է ազդում այն մարդկանց վրա, որոնք ցանկանում էին գալ այդ երկիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զբոսաշրջային բիզնեսի ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Նովիկովսկին՝ «ԱՊՀ -2014. Զբոսաշրջության տարի» թեմայով Մոսկվա-Կիեւ-Աստանա-Քիշնեւ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ:
Ըստ նրա՝ զբոսաշրջիկները գերադասում են սպասել, մինչեւ իրավիճակը հանդարտվի: Նա նաեւ հաղորդել է, որ Ուկրաինայի կառավարությունն արտոնել է մինչեւ 2022թ երկրում տուրիզմի զարգացման հայեցակարգը:
Նովիկովսկին նաեւ ընդգծել է, որ զբոսաշրջության խնդիրները միեւնույն են ԱՊՀ երկրների շուկայի համար:




























