Մուրացանի հոսպիտալում այսօր՝ փետրվարի 12-ին, զինծառայող է մահացել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ 19-ամյա Արշակ Զարդարյանը մոտ 4 օր է՝ գտնվում էր հոսպիտալում, նրա մոտ առկա էր սուր թոքաբորբ։ Արշակ Զարդարյանը զորակոչվել էր 2013 թ գարնանը  Գորիսից:

NEWS.am-ի տեղեկություններով՝ նա Պաշտպանության նախարարության զորքերի ծառայության վարչության պետի տեղակալի քրոջ որդին է։