Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ում մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Բելոռուս» մակնիշի 1374Տ Լ համարանիշի տրակտորը եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ԼԼ 570 համարանիշի ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. եւ Ա. Զ.-ներին (ծնված 1980 թ. եւ 1989 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը:



























