Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 20.32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թանգարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպանդարյան փողոցի թիվ 10 հասցեում այրվում է Հ. Բ.-ին պատկանող չբնակեցված վագոն-տնակը:


























