Պետերբուրգում անհայտ անձինք կողոպտել են «Ռուսկի ստանդարտ» բանկի մասնաճյուղը:
Վնասի չափը բանկում չեն հստակեցրել: «Դրամական միջոցներն ամբողջությամբ ապահովագրված են բանկի ունեցվածքային շահերի պաշտպանության համալիր ծրագրի շրջանակում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հաղորդվում է, որ բանկի առեւանգումը տեղի է ունեցել փետրվարի 11-ի երեկոյան: Բանկի անվտանգության աշխատակցի խոսքով՝ երեք չարագործներ հարձակվել են իր վրա բանկի բակային տարածքը ստուգելու պահին: Նրանք կապկպել են անվտանգության աշխատակցին, մտել շենք եւ հափշտակել կանխիկ փողը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անհայտ անձինք հափշտակել են 120-150 մլն ռուբլի:




























