«Ռենո» թիմի ռուսաստանցի վարորդ Վիտալի Պետրովը «Ֆորմուլա-1»-ի ելույթի ժամանակ 6 բալ է հավաքել՝ Չինաստանի Գրան-պրիում զբաղեցնելով յոթերորդ տեղը։ Արժե նշել, որ սրանք Պետրովի՝ «Ֆորմուլա-1»-ում հավաքած առաջին միավորներն են։ Նախորդ անգամներում նրան չի հաջողվել հասնել մինչեւ եզրագիծ։
Նշենք, որ մրցման վերջում Պետրովին հաջողվել է շրջանցել հայտնի մրցարշավորդ Մարկ Ուեբերին եւ աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին։




























