Հայաստանի ԱԳՆ-ն 16,7 մլն դրամի չափով (շուրջ 40 հազար դոլար) փոխհատուցում կստանա սիրիահայերին անձնագրեր տալու համար: Համապատասխան որոշումն ընդունվել է Գործադիրի փետրվարի 13-ի նիստում:

Նշված գումարը հատկացվում է որպես պետտուրքերի փոխհատուցում, որոնցից ազատվել էին 257 սիրիահայեր, ովքեր  անձնագիր էին ստացել Դամասկոսում Հայաստանի դեսպանատանը (221 մարդ), Հալեպի գլխավոր  հյուպատոսարանում (6), ինչպես նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպանատանը (21) եւ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատանը (9): Անձնագիր ստանալու տուրքը կազմում է 65 հազար դրամ: