Անհայտ քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում, փետրվարի 11-ին, ժամը 14.25-ին, ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստի շենքի առաջին հարկում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, 5.45 մմ տրամաչափի 31 եւ 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




























