Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում, փետրվարի 12-ին, ժամը 00.35-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել»-ը կորցնելով ղեկավարումը` Մաշտոցի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «Օպել» ու «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաներին:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























