Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 շենքի դիմաց, փետրվարի 12-ին, ժամը 03.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: