Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, փետրվարի 10-ին, ժամը 19.10-ին, բերման են ենթարկել 43-ամյա Արթուր Բ.-ին եւ 63-ամյա Գագիկ Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ 2011 թ. ամռանը Գեղաշեն գյուղի «Մարտիրոսի դաշտ» կոչվող վայրից գտել են հրազենի նմանվող սարք` երեք փամփուշտով, որը հաջորդ օրը տվել են նույն գյուղի բնակիչ Արմեն Հ.-ին:

Ոստիկանության ծառայողները փետրվարի 11-ին Արմեն Հ.-ին տանը եւ կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրացան, որն ուղարկվել է փորձաքննության:

Նախաքննությունը շարունակվում է: