Ոստիկանության Կոտայքի բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում` ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները փետրվարի 10-ին 52-ամյա Գրիշա Ա.-ի տանը եւ կից օժանդակ շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի 14, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գրիշա Ա.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է:




























