Ռուսաստանի Միավորված ավիաշինական կորպորացիան 2014թ. 40 հատ «Սուխոյ Սուպերջեթ-100» ուղեւորատար օդանավ կթողարկի, իսկ 2015թ. տարեկան արտադրությունը կհասցնի 50 օդանավի: Այդ մասին հյատնել է կորպորացիայի տնօրեն Միխայիլ Պողոսյանը:
««Սուխոյ Սուպերջեթ -100»-ի արտադրման գրաֆիկը 2012թ. ապահովել է 25 օդանավի արտադրություն, այս տարի նախատեսվում է թողարկել 40 օդանավ, իսկ 2015թ.՝ 50», - հայտնել է Պողոսյանը Սինգապուրի միջազգային ավիացիոն սրահում տեղի ունեցող Singapore Airshow 2014-ի ժամանակ՝ առաջատար արտասահմանյան լրագրողների հետ հանդիպմանը:
Նշվում է, որ 2011թ. արտադրվել է միայն 4 միավոր «Սուխոյ Սուպերջեթ-100», իսկ 2012 թ.՝ 12 միավոր:
Ըստ Պողոսյանի՝ ռուսական օդանավի առաջին շահագործողներ Մեքսիկան եւ Ինդոնեզիան դրական են գնահատում այն:
««Սուխոյ Սուպերջեթ-100»-ի հայեցակարգը հաստատվել է, նման օդանավն անհրաժեշտ է ավիացիոն շուկայում», - ընդգծել է Միավորված ավիաշինական կորպորացիայի ղեկավարը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























