Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին, փետրվարի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























