Գյումրիի Մովսես Խորենացու եւ Տրդատ Ճարտարապետի փողոցների խաչմերուկում, փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21013», «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21013»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























