Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի դաշնային դատարանը Armenian Power հանցավոր խմբի մասնակիցներից մեկին՝ Անդրանիկ Ալոյանին, մեղավոր է ճանաչել շորթումներ կատարելու դավադրության մեջ:

Հաղորդվում է, որ Լոս Անջելեսում բնակվող Ալոյանը մեղավոր է ճանաչվել նաեւ խարդախ գործողությունների համար՝ ուղղված էլեկտրոնային սարքերից տեղեկություններ ստանալուն, բանկային մեքենայություններին, անձնական տվյալներ յուրացնելուն: Նա նաեւ մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ:

Դատարանը դատավճիռը կկայացնի հունիսի երկուսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությունը: