Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի Բեյլիքդյուզուի շրջանի գտնվող նախընտրական շտաբի դիմաց սպանվել է Բեյլիքդյուզուի ավագանու թեկնածու Ջոշքուն Դեմեիրքոլը։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ սպանության դեպքը տեղի է ունեցել փետրվարի 12-ի երեկոյան, իշխող կուսակցության Բեյլիքդյուզուի նախընտրական շտաբի դիմաց։ Ականատեսները պատմել են, թե շտաբի դիմաց նախ վիճաբանություն են տեսել, այնուհետ լսել կրակոցներ, որից հետո շտապօգնություն են զանգահարել։

Տեղ հասած շտապ օգնության անձնակազմը հրազենային կրակոցի հետեւանքով մահացած է հայտնաբերել Ջոշքուն Դեմիրքոլին, ով Բեյլիքդյուզուի ավագանու թեկնածուներից էր եւ «Կարս, Արդահան եւ Իգդիր» միության ղեկավար խորհրդի անդամ։

Իշխող կուսակցության Բեյլիքդյուզուի գրասենյակի պատասխանատու Նեւզաթ Դեմիրօզը պնդել է, թե վիճաբանությունը եղել է կենցաղային հողի վրա եւ պետք չէ կապել քաղաքականության հետ։