Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին է հայտարարել է Թունջելի (Դերսիմ-խմբ) նահանգի Մազգըրքի (Մեծկերտ-խմբ) քաղաքապետ Ալի Այդընը։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թունջելի նահանգի Մազգըրթը քաղաքապետ Ալի Այդընը հայտարարել է, որ դուրս է եկել «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից։ Նա նշել է, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունն իրեն կրկին քաղաքապետի թեկնածու է առաջադրել, բայց ինքն արդեն ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու։
Կուսակցությունից դուրս գալու պատճառի մասին քաղաքապետը դեռ մանրամասներ չի հաղորդել։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած «Մեծ կաշառք» գործողությունից հետո Էրդողանի գլխավորած կուսակցությունից դուրս են եկել 9 պատգամավոր, բազմաթիվ քաղաքապետեր եւ քաղաքական հայտնի գործիչներ։




























