Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, փետրվարի 12-ին, ժամը 14.10-ին, Երեւան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 39-ամյա Ռաֆայել Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:


























