Ղըրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, որը հանրապետությունում տեղի ուենցած հեղաշրջումից հետո ժամանել էր Ղազախստան, լքելէ այդ երկիրը: Այդ մասին ապրիլի 19-ին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ասկար Աբդռահմանովը, հաղորդում է Central Asian News գործակալությունը:

Աբդռահմանովի խոսքով, Բակիեւը լքել է հանրապետությունն ընտանիքի հետ: Թե ուր՝ հայտնի չէ:

Կուրմանբեկ բակիեւը հեռացվել էր իշխանությունից ապրիլի 7-ին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում: Նախագահը լքել է Բիշքեկը, որտեղ զինված բախումներ էին ընթանում ապստամբների եւ ուժայինների միջեւ եւ տեղափոխվել իր փոքր հայրենիք՝ Ձալալաբադի մարզի:

Բակիեւը փորձել էր համախմբել իր կողմնակիցներին, սակայն ապրիլի 15-ին մեկնել էր Ղազախստան:

Ղըրղզստանի նոր իշխանությունները Բակիեւին մեղադրում են ցուցարարների վրա կրակ բացելու մեջ: