Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Ուկրաինայի ընդդիմադիրների զորակցության հանրահավաք տեղի կունենա: 200 մարդու մասնակցությամբ ցույցը համաձայնեցված է  հյուսիսային մայրաքաղաքի ղեկավարության հետ:

«Ցույցի նպատակը քաղաքացիներին ողջ ճշմարտությունը պատմելն է եւ ցուցարարներին իրենց համաձայնությունը հայտնելը», - ընդգծել է կազմակերպիչներից մեկը՝ Վյաչեսլավ Եվգենեւը:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 16-ին: Կազմակերպիչներն են «Դեկտեմբերի 5-ի կուսակցություն», «Ազգային դեմոկրատներ» եւ «Առաջընթացի կուսակցություն» երիտասարդական շարժումները, հայտնում է rosbalt.ru-ն: