Հայաստանյի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատամարտիկների եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում այրվում են տան պատուհաններ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.18-ին, մարվել՝ 14.37-ին: Ս. Կ.-ին պատկանող տան երկրորդ հարկի ոչ բնակելի հատվածում այրվել են տախտակներ (1 խմ) եւ տանիքի փայտյա կառուցատարրերից 4 քմ հատված: