Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, փետրվարի 12-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Իսակովի փողոցի թիվ 42/2 շենքի մոտից բերման են ենթարկել 31-ամյա Ավետիք Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 23-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:


























