Գերմանական հայտնի տնտեսական թերթերից Handelsblatt պարբերականի ինտերնետային տարբերակի «99 վայրկյան» հաղորդման ժամանակ քննարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին շրջանում տարբեր ոլորտներում մտցրած արգելքները։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ այդ հաղորդման ժամանակ գերմանացի լրագրողը նշել է, որ Էրդողանը օրենք է մտցրել, որ առանց դատարանի որոշման կարող է ցանկացած կայք փակել։ «Թուրքիան մամուլի ազատության ինդեքսով իջել է 154-րդ տեղը։ Էրդողան, այդքան շատ ես վախենո՞ւմ ուժերդ կորցնես։ Էրդողան, դու դեսպոտ ես։ Հիմնարար իրավունքները սահմանափակելը ժողովրդավարություն չէ, եւ դա ոչ քեզ ոչ է ժողովրդավարությանը օգուտ կտա»,-ասել է «99 վայրկյան» հաղորդման վարողը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի ընդունված օրենքով Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարարությունը առանց դատարանի որոշման կարող է ցանկացած կայքի հասանելությունը փակել Թուրքիայում։




























