Գերմանիայի Շտուտգարդի կենդանաբանական այգում սատկել է այցելուի իրերը կերած սպիտակ արջը: Անտոն մականունով 25-ամյա սպիտակ արջը սկսել էր իրեն տարօրինակ պահել: Երբ նա սկսել է գործվածքի փրթիկներ թքել, անասնաբույժը փորձել է կենդանու մոտ փսխում առաջացնել:
Հաղորդվում է, որ արջի ստամքոսում եղել են վերարկուի եւ պայուսակի կտորներ, նրան փրկել չի հաջողվել:
Պարզվել է, որ վերջին 20 տարվա ընթացքում ավազանից, որտեղ լողում են արջերը, հանել են շուրջ 200 հատ մանկական կոշիկ, 50 խաղալիք եւ անթիվ քանակությամբ գլխաշորեր, ակնոցներ, հեռախոսներ եւ լուսանկարչական սարքեր, հայտնում է rosbalt.ru-ն:
Նշվում է, որ մի քանի տարի առաջ Էգոն մականվամբ գետաձին սատկել էր՝ կուլ տալով թենիսի գնդակը: Իսկ փոկ Չառլին սատկել էր փափուկ արջուկ ուտելուց հետո:




























