ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել վերականգնել Ղարաբաղի շուրջ լայնաֆորմատ բանակցությունները:

«Հույներն ու Կիպրոսի թուրքերը հայտարարել են կարգավորմանն ուղղված լայնաֆորմատ բանակցությունների մասին: Ինչո՞ւ դա չի կարող տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ»,-հերթական գրառումն  է արել նա Twitter-ում:

Ի պատասխան ԼՂՀ ԱԳ նախարարությունը եւս գրառում է կատարել Twitter-ում: «Համաձայն ենք, որ ժամանակն է վերականգնել Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբուղղակի լայնաֆորմատ բանակցությունները »,-նշվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում: