Եթե անստորագիր է, միանշանակ արդեն սրիկաներ են: Այսպես արձագանքեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների անունից իր մասին տարածված հայտարարությանը:
Նա նշեց, որ այդ ամենը իրեն հիշեցնում է 1937թ, երբ նամակներ էին տպվում «մի խումբ բոլշեւիկներ» ստորագրությամբ, այժմ նրանք դարձել են մի խումբ չեկիստներ:
«Հրահանգ են ստացել, շեֆը իրենց ասել է, որ ձեր մասին էսքան ասում են, ինչի՞ եք բերաններդ ջուր առել, նստել, կարո՞ղ ա ճիշտ են ասում: Թքած ունեմ՝ ում հրահանգն է»,- ասա Գուրեգն Եղիազարյանը:
ԱԱԾ նախկին պետի տեղակալն ասաց, որ իր հարբած աշխատանքի գալու, ատրճանակը հանելու եւ սեղանին դնելու մասին տարածված լուրերը Դրոյի պատմությունն են հիշեցնում, իսկ պայծառատեսի ծառայություններից օգտվելու մասով էլ նշեց, որ ցանկացած երկրի հատուկ ծառայությունները օգտվում են դրանցից: «Եթե ամբողջ ժամանակս անցկացրել եմ հարբած կամ քնած, եթե այս երկուսի արանքում աչքերս բացել եմ, կամ գործարարների եմ հանդիպել, կամ պայծառատեսի, որ իրենց ուղարկեմ էստեղ, էնտեղ ու էդ հորթերից ոչ մեկը չի ասել, թե այս ինչ եք անում այ մարդ, սա հո հոգեբուժարա՞ն չի, խոշտանգել եմ մարդկանց, կեղծ ցուցմունքներ եմ վերցրել, էն ժամանակ էդ նույն Գորիկը եղել է հակահետախուզության պետը, բա ես էի էդքան տմարդի, բա էդ արժանավոր մարդը, որ հասցրել է դառնալ գեներալ-գնդապետ, բա հանցագործին թաքցնողին գեներալ-գնդապետ են սարքում: Լավ էն ժամանակ վախեցար, հետո ընդդիմություն էի, թող բարձրաձայներ, ասեր՝ էս էս է կատարել, ինչի՞ չէր ասում: Հիմա հարց տվեք, 18 տարի է անցել այ տղա, բա էս մարդը սենց բան ա արել, մի խումբ ազնիվ չեկիստներ, աշխարհի մասշտաբով հետախուզության կամ հակահետախուզության մասնագետներ սենց բան են գրել, բա դուք հեչ բան չեք տեսե՞լ, թե՞ խաթր եք արել: Բա որ խաթր անող ես, էդ որ կառավարության շենքի մոտով անցնում էս, էդ խեղճուկրակ մարդկանց ինչի ես ասում ոչխարներ, էդ ի՞նչ եք անում, բա կանգնա՞ծ էիր, Ծառուկյան Գագիկը եւ Արթուրը Բաղդասարյանը իրար հետ վիճում էին, դու էլ արդեն 80 կլրանա, աքսալական էիր մեջներից, գեներալ-գնդապետ հեռու քեզանից, բա քո մոտ երկուհոգի վիճում են, քեզ բանի տեղ չե՞ն դնում, թե՞ դու գոյություն չունես, թուրք պաշտոնյան գալիս է վարչապետի հետ նկարվում է, քեզ բանի տեղ չեն դնում, 10 տարի գորշ գայլերը գնում, գալիս են, քեզ բանի տեղ չեն դնում, 1 տոննա հերոին են անցկացնում, քեզ բանի տեղ չեն դնում, մաքսայինն ա բռնում: Դու էլ ոչ հարբած ես, ոչ քնած ես, ոչ գործարարների հետ ես հանդիպում, տղուդ քշած X6-ն էլ հավանական է քո աշխատանքով ես առել, էդ սաղ մի կողմ դրած, բայց գոնե մի անգամ հետաքրքրվի, որ 2 մլն հայ մարդու տվյալներ գտնվում են թուրքական հետախուզության բանկում, մի հատ էդ սուպեր-չեկիստին հարց տվեք, թե բա դուք էշի ականջում քնած եք, որ տենց բաներ են անում: Իշխանությունները կփոխվեն եւ էդ գորիկհակոբյանները, մնացած գորիկները, մի խումբ չեկիստները կանցնեն պատմության գիրկը, կնստեն տանը եւ նապաստակի նման կդողան»,- ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալը:
Ավելի վաղ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ հայտարարություն էին տարածել ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի մասին, որտեղ որոշ փաստեր են բացահայտում նրա մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























