Երեք խուլիգաններ կոտրել են «Էրմիտաժ Վիբորգ» ցուցահանդեսի արձանը: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են արձանին մոտեցել երեք երիտասարդներ: Նրանցից երկուսը օգնել են որպեսզի երրորդը թռչի արձանի վրա, որն ընկել ու փշրվել է:

Խուլիգանները դեպքի վայրից փախուստի են դիմել: Սակայն իրավապահները «տաք հետքերով» կարողացել են գտնել նրանց: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ձերբակալվածներից ամենափոքրը 19 տարեկան է, մյուս երկուսը՝  23: