Բաքվում ավտոլցակայանում գազային ռեզերվուարի պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պայթյունի արդյունքում երկու մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Day.Az-ն՝ վկայակոչելով ԱՊԱ-ն, պայթյունը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ: Բանվորներից մեկը տեղում մահացել է, մյուսը մահացել է հիվանդնոցում:
Եվս մեկ վիրավորի Նեյրովիրաբուժական հիվանդանոց է տեղափոխել ականատեսներից մեկը:
Պայթյունի արդյունքում մեքենա է այրվել: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները, ոստիկանությունն ու դատախազությունը:




























