Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դասական երաժշտության սիրահարները փետրվարի 13-ին եւ 15-ին չեն վայելի Սերգեյ Ռախմաինովի «Ալեկո» եւ Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերաները:

Օրվա ընթացքում NEWS.am-ի թղթակիցն ապարդյուն փորձել է կապվել տնօրենի կամ փոխտնօրենի հետ՝ պարզելու, շարունակվո՞ւմ է արդյոք թատրոնի անձնակազմի գործադուլը: Մեզ պատասխանեցին, թե տնօրենն աշխատանքային խորհրդակցություններ է անում: Այդպես էլ ողջամիտ պատասխան չհնչեց՝ կապված են ներկայացումների չեղյալ հայտարարությունը գործադուլի հետ, թե ոչ: Սակայն փաստ է, որ մեկ շաբաթում չեղյալ է հայտարարվել 3 ներկայացում:

Նշենք, որ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խումբը փետրվարի 10-ին հրաժարվել էր բեմ բարձրանալ՝ ի նշան ողոքի ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի: Կոլեկտիվը դուրս էր եկել Ազատության հրապարակ, որտեղ նրանց միացել էին «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: