Վրաստանի զինված ուժերում սկսվել է ուղղաթիռային պարկի արդիականացման աշխատանքը, որի ընթացքում խորհրդային «Մի»-երը կփոխարինվեն ամերիկյան «Իրոկեզ»-ներով:

Բոլոր ռեսուրսները, որոնք նախատեսվում էր ծախսել խորհրդային ուղղաթիռների վերանորոգման վրա, կուղղվեն ուղղաթիռային պարկի թարմացմանը, հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը: Առայժմ հայտնի չէ, թե քանի ուղղաթիռ է փոխարինվելու: Բացի ամերիկյան մեքենաներից, Վրաստանը նախատեսում է նաեւ ֆրանսիական ուղղաթիռներ ձեռք բերել:

Սպասվում է, որ ամերիկացիները աջակցություն կցուցաբերեն ինչպես տեխնիկայի, այնպես էլ մասնագետների տրամադրման հարցում:

Ավելի վաղ ՊՆ-ում դիտարկում էին նաեւ Т-55 եւ Т-72 տանկերից ազատվելու հնարավորությունը՝ տեխնիկան ուտիլիզացնելով կամ այն Վրաստանի սահմաններից դուրս վաճառելով, հաղորդում է Գրուզիա Online-ը: