Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է Մարիուս ընձուղտին կացարան տրամադրելու պատրաստակամության մասին: Ընձուղտին Դանիայում մահ է սպառնում:

«Ելնելով հումանիստական դրդապատճառներից՝ ես պատրաստ եմ ընդունել Մարիուսին: Մենք կարող ենք երաշխավորել լավ պայմաններ նրա համար: Հուսով ենք, այդ առաջարկը դրական պատասխանի կարժանանա Յուլլանդս կենդանաբանական այգու ղեկավարության կողմից»,- գրել է Կադիրովը Instagram-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Jyllands կենդանաբանական այգու ղեկավարությունը դանիական Վիդեբեկ քաղաքում մտադիր է քնեցնել Մարիուս անունով ընձողւտին, որը ձագեր ունենալու ընդունակ չէ:

Այս կիրակի Կոպենհագենի կենդանաբանական ագում գնդակահարել էին երիտասարդ ընձուղտի, որը ծնվել էր մերձազգակցական կապի արդյունքում: Ավելի քան 27 հազար մարդ բողոքել էր դաժանության դեմ, սակայն կենդանաբանական այգին արդրվելի էր մնացել: