Փետրվարի 12-ին Գյումրիում վրաերթի ենթարկված 52-ամյա Նարինե Կիկոյանն արդեն գիտակցության է եկել եւ կարողանում է խոսել։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մարմնական տարբեր վնասվածքներով Գյումրու բժշկական համալիր տեղափոխված կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային, կրծքավանդակի եվ բազմաթիվ կողերի վնասվածքներ, թոքի սալջարդ:

«Ես փողոցն էի ուզում անցնել, ոտքս սահեց, ընկա, մեքենան էլ չտեսա, որ գուկար, մի կերպ ելա, բայց չկարողացա կանգնել, ընկա էլի, ու հիշում եմ, որ բերեցին հիվանդանոց»- NEWS.am-ին պատմել է Նարինե Կիկոյանը:

Ըստ տուժածի՝ վարորդը երթեւեկության արագությունը չի գերազանցել. «Էդ խեղճ վարոդն ինչ էնե, ես էի երեւի մեղավոր, գետնից չհասցրեցի ելնել, էդ տղեն չհասցրեց արգելակել, էղնելու բանը կեղնի»- ասել է տուժածը:

Կնոջը վրաերթի ենթարկած «Օփել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի, հաջորդ օրը ինքնակամ ներկայացել է Շիրակի մարզի քննչական բաժին: Տարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում։