Մոլդովայի խորհրդարանը կկենտրոնանա այս տարի աշնանը Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստման վրա: Այդ մասին հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահ Իգոր Քորմանը մեկնարկած գարուն-ամառ նստաշրջանի ժամանակ, որը 5 տարվա դադարից հետո անց է կացվել 2009թ.-ի անկարգություններից հետո վերանորոգված շենքում: «Այս տարին շատ կարեւոր է, խորհրդարանը կկենտրոնանա ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը: Համոզված եմ, որ մեր երկրի ապագան եվրոպական ինտեգրացումն է ու մեր արեւելյան գործընկերների հետ ավանդական համագործակցությունը»,- հայտարարել է Քորմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս ծրագրերին կխոչընդոտի կոմունիստների ընդդիմադիր կուսակցությունը, որը չի թաքցնում մտադրությունը ռեւանշ վերցնել տարվա վերջին անցկացվելիք ընտրություններում, իր ելույթում նշել է երկրի վարչապետ Յուրի Լյանկեն:
Կոմունիստները դեմ են ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքմանը, ինչն իր ելույթում հաստատել է կուսակցության առաջնորդ Մարիա Պոստոյկոն: Նրա խոսքով՝ «դա կհանգեցնի երկրի փլուզմանը», քանի որ Մերձդնեստրի իշխանությունները ԵՄ առաջարկած պայմաններն անշահավետ են համարում, իսկ վերջերս Գագաուզիայում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ Մաքսային միության անդամակցությանը կողմ էր քվեարկել ընտրողների 98 տոկոսը, իսկ ԵՄ ինտեգրացման օգտին՝ 2,7 տոկոսը:




























