Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ ուժեղացվելու է հսկողությունը չթույլատրված լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներով կահավորված տրանսպորտային միջոցների հայտնաբերման, ինչպես նաեւ օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցների նկատմամբ եւ կիրառվելու է օրենքով նախատեսված պատասխանատվության խիստ միջոցներ:
Ոստիկանությունը կոչ է անում բոլոր վարորդներին տրանսպորտային միջոցը վարել միայն գործարանային արտադրության (կամ համարժեք) լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով կահավորված վիճակում եւ ձայնային ազդանշաններ տալ միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:




























