Այսօր` փետրվարի 13-ին Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից ցած է նետվել մի երիտասարդ կին: Դեպքը տեղի է ունեցել ժամը 11-ի սահմաններում:

45 շենքի 4-րդ հարկի բնակչուհին ցած է նետվել իր բնակարանի պատշգամբից ու մահացել: Նա 38 տարեկան էր, անունը` Մարինե: Կնոջ ինքնասպանության պատճառները հայտնի չեն, իսկ հարեւաններից մեկը NEWS.am-ի թղթակցին ասել է, թե նա առողջական խնդիրներ ուներ: