Փրկարար ծառայությունը փետրվարի 13-ին, ժամը 19.17-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Սունդուկյան փողոցի թիվ 23 շենքից քաղաքացի է ընկել գազի խողովակի վրա, ինչի հետեւանքով վերջինը վնասվել. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում 1954 թ. ծնված Մ.Գ.-ն 12 հարկանի շենքից ընկել է գազատար խողովակին եւ մահացել:
Դեպքի վայր ժամանած գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:


























