Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան հայտարարել է պաշտոնանկության մասին, հաղորդում է AFP-ն:

Իտալիայի դեմոկրատական կուսակցությունը հավանություն էր տվել իր առաջնորդ Մատտեո Ռենցիի՝ երկրում նոր կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին առաջարկին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Լետտայի գլխավորած կառավարության փոփոխության օգտին քվեարկել է 136 պատվիրակ, դեմ՝ 16-ը: Լետտայի կողմնակիցները կուսակցությունում, որոնք շարունակում են աջակցել նրան, լքել են կուսակցության ղեկավար մարմնի նիստը: