Բելգիայի խորհրդարանը ստորին պալատում քվեարկությունից հետո ընդունլ է մահացու հիվանդ երեխաների էվթանազիայի մասին աղմկահարույց օրինագիխը: Օրինագծին հավանություն են տվել Ներկայացուցիչների պալատի 86 պատգամավորներ: Դեմ են քվեարկել 44, ձեռնպահ՝ 12 պատգամավորներ:
Օրինագիծը սահմանում է, որ եթե երեխան անբուժելի հիվանդ է, տառապում է ցավերից եւ նրան բուժելու հնարավորություն չկա, նրան կարող են էվթանազիայի ենթարկել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրինագիծը պետք է ստորագրվի թագավորը, իսկ 10 օր անց այն ուժի մեջ կմտնի: Բելգիան կարող է դառնալ առանց տարիքային սահմանափակման էվթանազիա թույլատրող առաջին երկիրը:




























