Նիդեռլանդների ոստիկանությունը փետրվարի 13-ին հայտարարել է, որ առողջապահության նախկին նախարար Էլս Բորստը, որը փետրվարի 11-ին մահացած վիճակում հայտնաբերվել էր իր ավտոտնակում, ամենայն հավանականությամբ սպանվել է:
Ըստ ոստիկանության ՝ էվթանազիայի մասին օրենքի նախաձեռնողի մարմնի վրայի վնասվածքները վկայում են, որ մահը բնական պատճառներով չի վրա հասել: Այս կապակցությամբ ոստիկանները դիմել են զոհի հարազատներին՝ վերջին օրերի մասին որքան հնարավոր է շատ տեղեկատվություն հաղորդելու կոչով, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Նշենք, Բորստը հայտնի էր իր ազատական հայացքներով, նա 1994 -2002թթ., լինելով առողջապահության նախարար, պայքարում էր էվթանազիայի օրինականացման համար՝ արժանանալով տեղի կրոնական կազմակերպությունների խիստ քննադատությանը:




























