Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ փետրվարի 13-ին անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաեւ հեռահար միջոցների կիրառման խնդիրները:
Քննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձեւերին եւ եղանակներին:




























