Քաղաքացիներ Է. Հ.-ի եւ Ա. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ըստ քաղաքացի Է. Հ.-ի հաղորդման` 2014թ. հունվարի 11-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ իրեն անծանոթ չորս տղաներ անհիմն վիճաբանել են իր հետ եւ ծեծի ենթարկել:
Նույն օրը Ա. Ս.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ վիճաբանության ժամանակ իրեն եւ իր երեք ընկերներին ծեծի են ենթարկել Է. Մ.-ն եւ վերջինիս ծանոթները:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հասարակական կարգի խախտմամբ զուգորդված վերոհիշյալ վիճաբանությանն ու կռվին մասնակցել են նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք:
Կատարվում է նախաքննություն:




























