Մաշտոց-Պուշկին փողոցների խաչմերուկում փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը անհայտ անձը հարձակվել է քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի վրա, հարվածել նրան եւ դիմել փախուստի:
«Ժամը 1:30-2:00 –ի մոտ էր, երբ փաբից դուրս եկանք ընկերոջս հետ, մոտենում էինք, որ տաքսի նստեինք, հետեւիցս մեկը ուժեղ հարվածեց, պտտվեցի, արդեն փախչում էր»,-NEWS.am-ին պատմեց Կարեն Հարությունյանը՝ նշելով, որ իրեն հարվածողը մոտ 30-35 տարեկան, ամրակազմ տղամարդ էր:
Ակտիվիստը չի կարողանում դեպքը ինչ-որ բանի հետ կապել, քանի որ նոր է վերադարձել Ուկրաինայից, ուր մեկնել էր Մայդանի փորձը ուսումնասիրելու նպատակով:
«Նախկինում հանրապետական տուզիկներից սպառնալիքներ շատ եմ ստացել, բայց դրանք իրական չեն եղել»,-ասաց Կարեն Հարությունյանը:
Ակտիվիստն արդեն դիմել է ոստիկանություն, այսօր էլ դատաբժշկակական հետազոտություն է անցնելու:




























