«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը դռնփակ է լինելու:

ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի  պատասխանատու, ԱԺ պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե փետրվարի 15-ին, ժամը 13-ին   «Բարգավաճ  Հայաստան» Կուսակցության  կենտրոնական գրասենյակում (Իսակովի 9 հասցե) տեղի կունենա ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը:  Համագումարի  առաջին նիստը անցկացվելու է  դռնփակ։ 

«Ժամը  12:45-ից կուսակցության գրասենյակի առաջին հարկի սրահում գործելու է մամուլի կենտրոն։ Նիստից անմիջապես հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցը։ Ինչպես նաեւ՝ կտարածվի մամուլի հաղորդագրություն եւ  լրագրողներին կտրամադրվի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը»,- հայտնել է Ուրիխանյանը։