Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պարզաբանել է միգրացիոն նորմածությունը: Հիշեցնենք, որ հունվարի մեկից Ռուսաստանում նոր օրենք է ընդունվել, կոչված կանոնակարգելու Ռուսաստանում օտարերկրացիների միգրացիան: Նոր կարգերը Հայաստանի քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացրել:

Ինչպես փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է դեսպանատան աշխատակից Սվետլանա Ստեպանովան, նախկինում եւս Ռուսաստանում այնտեղ մնալու ժամանակի վերաբերյալ սահմանափակումներ կային, սակայն եթե նախկինում բավական էր մի քանի ժամով կամ մեկ օրով դուրս գալ երկրից ու հետո վերադառնալ, ապա այսօր կանոնները փոխվել են: Այժմ 90 – 180 կանոնի ընդունումից հոտո ժամանողը պետք է հաշվառվի ու աշխտանքի թույլտվություն կամ պատենտ ստանա:Այդ պահանջը չի վերաբերում ուսանողներին կամ այնտեղ բուժվողներին:

Դեսպանատան ներկայացուցիչը նշել, որ պատենտը տրամադրվում է 1- 3 ամիս ժամկետով: Աշխատանքի թույլտվությունը գործում է մեկ տարվա ընթացքում եւ կարող է երկարաձգվել: Երկու դեպքում էլ հնարավոր է չլքել երկիրը: Նա նաեւ հավելել է, որ հունվարի 1-ից ուսանողներին թույլ է տրվում ախատել առանց համապատասխան թույլտվության:

Սվետլանա Ստեպանովան նաեւ պարզաբանել է պատենտի ու աշխատանքի թույլտվության միջեւ տարբորությունները: Առաջին դեպքու խոսքը գնում է միայն ֆիզիկական անձանց մոտ աշխատանքի անցնելուն ու գործատուի հետ պայամանգրի ներկայացման կարիք չկա: