ԱՄՆ ֆինանսների նախարարի նախկին օգնական, The Wall Street Journal պարբերականի վերլուծաբան Փոլ Քրեյգ Ռոբերթսը ենթադրում է, որ Ուկրաինայում ներկայումս ընթացող բողոքներին մասնակցում է ԿՀՎ-ն ու ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ դրանց նպատակն է խանգարել Ուկրաինայի կառավարությանը դադարեցնել ԵՄ հետ Ասոցատիվ համաձայնագրի կնքումը: Այս մասին հաղորդում է Inpress.uа-ն:
Վերլուծաբանը համոզված է, որ ԱՄՆ ու ԵՄ-ն ի սկզբանե համագործակցել են Ուկրաինայի անկախությունը ոչնչացնելու ու երկիրը խամաճիկ դարձնելու հարցում:
Փորձագետը ենթադրում է , որ այժմ աշխարհում կա երեք երկիր, որոնք կանգնած են Վաշինգթոնի համաշխարհային հեգեմոնիայի ճանապարհին՝ Ռուսաստան, Չինաստան ու Իրան: Իր նպատակներին հասնելու համար ԱՄՆ-ն փորձելու է խաթարել նրանց ինքնիշխանությունը ու դրանց հարեւանությամբ ռազմակայաններ է տեղադրելու:

























