Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, փետրվարի 12-ին, ժամը 18.20-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Այգեշատ գյուղից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Մանվել Ե.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` 21,4 գ չորացված եւ մանրացված կանեփանման դեղնականաչավուն զանգվածով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 1971 թ. ծնված Սեյրան Գ.-ից, իսկ վերջինս էլ` 1957 թ. ծնված Միսակ Հ.-ից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


























