Ավստրալիայի բնակիչ Ջասթին Քլարքը դատարանի որոշմամբ պետք է վճարի 18 հազար դոլարի չափով տուգանք՝ պետական պաշտպանությւոնը վայելող սպիտակ շնաձկան որսի համար: Քլարքն ու ընկերները բավականին դաժանաբար սպանել են  կենդանուն:

Հաղորդվում է, որ Քլարք ընկերների հետ որս է արել Ավստրալիայի հարավում գտնվող Սասսեկս Ինլեթի շրջանում: Երբ շնաձուկը լուրջ վնասվածքներ է ստացել ու չի կարողացել ընդդիմանալ, նրան ափ են դուրս բերել, որտեղ երկաթե ձողով սատակցրել են նրան, հաղորդում է NEWSru.com-ը ՝ վկայակոչելով The Australian-ը:

Ներկայումս սպիտակ շնաձները Ավստրալիայում, ՀԱՀ-ում, Նամիբիայում, Իսրայելում, Մալթայում ու ԱՄՆ-ում պետական հոգածության տակ են: Բոլոր տեսակներից հենց սպիտակներն են ամենավտանգավորը մարդու համար: