Իրանն ու Հայաստանը վերջնական բանակցություններ են անցկացրել երկու երկրների սահմանին Խաղաղության ու բարեկամության պուրակի բացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական Մասումե Էբտեկարը՝ Իրանում «13-րդ Միջազգային բնապահպանական ցուցահանդեսի»բացմանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ պուրակի ստեղծումը կսկսվի մոտ ապագայում, հաղորդում է իրանական պետական տեղեկատվական ԻՐՆԱ գործակալությունը:
Իրանն ու Հայաստանւըը ստորագրել են 65 հազար հեկտար մակերեսով պուրակ հայ-իրանական սահմանին՝ Արաքս գետի ափերին: Պուրակը նպաստելու է էկոտուրիզմի զարգացմանը:


























