Փետրվարի 12-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Տիգրան Վ.-ին, 1992 թ. ծնված Պետրոս Գ.-ին եւ 1982 թ. ծնված, նախկինում դատված Սերգեյ Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե զննությամբ` բնակարանից թմրամիջոցներ, թմրամիջոց պատրաստելու պարագաներ եւ ներարկիչներ են հայտնաբերվել:

Տիգրան Վ.-ն հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն, ինքը թմրամոլ է:

Պետրոս Գ.-ն եւ Սերգեյ Ս.-ն հայտարարել են, որ իրենք թմրամոլ չեն, այդ տուն էին եկել Տիգրան Վ.-ին տեսակցելու:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: